Միջազգային

ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց ԱՄՆ-ն կպահպանի սերտ համակարգում G7-ի դաշնակիցների հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց ԱՄՆ-ն կպահպանի սերտ համակարգում G7-ի  դաշնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգում G7-ի դաշնակիցների և գործընկերների հետ՝ ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Հունիսի 24-ին զրուցել եմ G7-ի արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելու Ռուսաստանում առկա իրավիճակը: Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգում դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում