Միջազգային

Վորոնեժի մարզպետը հաստատել է, որ ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում

1 րոպեի ընթերցում

Վորոնեժի մարզպետը հաստատել է, որ ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը հաստատել է, որ ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում։

«Վորոնեժի Դիմիտրովի փողոցի նավթաբազայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա: Զոհեր, նախնական տվյալներով, չկան», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ալեքսանդր Գուսևը։

Նախնական տվյալներով ՝ հրդեհը տեղի է ունեցել ուղղաթիռներից հասցված հարվածի հետեւանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում