Միջազգային

Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը

1 րոպեի ընթերցում

Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։

«Հայրենիքի դավաճանության վերաբերյալ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին—խմբ․) չարաչար սխալվել է։ Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են և կռվելու են: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է Պրիգոժինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում