Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով:

Ավելի վաղ, հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր մտցվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում։

Հայերեն English