Միջազգային

Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի և ժողովրդի թիկունքին

1 րոպեի ընթերցում

Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի և ժողովրդի թիկունքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի ու ժողովրդի թիկունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Պուտինը նաև նշել է, որ Ռոստովում փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը:

«Զինված ուժերը և պետական այլ մարմիններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, այժմ հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում և մի շարք այլ շրջաններում: Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն մնում է բարդ, փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը»,- նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում