Միջազգային

Պուտինը հանդես կգա ուղերձով. Մոսկվայում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հանդես կգա ուղերձով. Մոսկվայում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունների հետ կապված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդես կգա ուղերձով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

Ավելի վաղ Պրիգոժինը հայտարարել էր, որ «Վագների» թիկունքը ենթարկվել է ռմբակոծման ՌԴ զինված ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը։ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք «25 000 զորքով շարժվում են երկրում արդարությունը վերականգնելու»։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի խոսքերն ու գործողությունները անվանել է երկրում զինված քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ։

Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնի Ռոստով քաղաքն արդեն «Վագների» վերահսկողության տակ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում