Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։