Մասկի և Ցուկերբերգի մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը. UFC-ի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատերեր և միլիարդատերեր Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը «լիովին լրջորեն» են վերաբերվում խառը մենամարտերի (MMA) կանոններով միմյանց հետ մենամարտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TMZ-ին հայտնել է Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթը:

«Ես խոսեցի Մարկի և Իլոնի հետ անցյալ գիշեր, և նրանք երկուսն էլ բացարձակապես, լիովին լուրջ են», - նշում է Ուայթը:

Նա կարծում է, որ երկուսն էլ կարողանում են իրենց դրսևորել մարտերում. Ցուկերբերգը զբաղվում է ջիու ջիցուով, իսկ Մասկը զբաղվել է մարտարվեստով և «բազմաթիվ մենամարտերի է մասնակցել Հարավային Աֆրիկայում մեծանալով»։

Ուայթը նշել է, որ միլիարդատերերի ճակատամարտի առցանց դիտումը, հավանաբար, կարժենա 100 դոլար. UFC-ի սովորական առաջնության մենամարտերը կարելի է դիտել 80 դոլարով։ Նա չի նշել, թե որքան կարժենա արենա մուտքի տոմսը, սակայն TMZ-ն ենթադրում է, որ գինը շատ բարձր կլինի։

UFC-ի նախագահն ակնկալում է, որ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը կարծում է, որ Ցուկերբերգը և Մասկը լրջորեն են տրամադրված, իսկ ինքը վճռական է տրամադրված մարտն իրականություն դարձնել:

Մասկ-Ցուկերբերգ հնարավոր մենամարտին է անդրադարձել նաև Իլոն Մասկի մայրը:

«Իրականում ես չեղարկել եմ մարտը: Ես նրանց դեռ չեմ հայտնել, բայց կշարունակեմ ասել, որ մարտը չեղարկված է, ամեն դեպքում…», - գրել է Մեյ Մասկը Twitter-ում:

Այս գրառմանը նրա որդին պատասխանել է ծիծաղող սմայլիկով:

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու առանց կանոնների մենամարտում: Մասկը մենարմարտի էր կանչել Meta ընկերության ղեկավարին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին