Միջազգային

Չինաստանում ռեստորանի պայթյունից 31 մարդ է զոհվել. ռեստորանի սեփականատերերը և աշխատողները ձերբակալվել են

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ռեստորանի պայթյունից 31 մարդ է զոհվել. ռեստորանի սեփականատերերը և աշխատողները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիսում գտնվող Ինչուան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 9 քաղաքացու՝ ռեստորանի սեփականատերերին և աշխատողներին, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Նինսյա Հուեյի Ինքնավար Շրջանի կուսակցական կոմիտեն։

Կուսակցական կոմիտեի տվյալներով՝ ձերբակալվածների բոլոր ակտիվները սառեցված են։ Միջադեպի պատճառով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության հսկողությունը երկրի առանցքային օբյեկտներում։ Իշխանությունները սկսել են պատահարի հանգամանքների և պատճառների հետաքննություն։

Ինչպես տեղեկացրել է Xinhua գործակալությունը, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Պեկինի ժամանակով 20:40-ին (Երևանի ժամանակով 16:40-ին): Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։

Իրավապահ մարմինները շարունակում են պարզել զոհերի ինքնությունը։ Պատահարի վայրի մոտ ապրող բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում