Միջազգային

Կուբայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ

1 րոպեի ընթերցում

Կուբայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Եվրոպայի երկրներ իր շրջագայության ընթացքում պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Կուբայի նախագահի Twitter-յան էջում։

«Նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը ժամանել է Ֆրանսիա, որտեղ հունիսի 22-ին և 23-ին կմասնակցի Նոր համաշխարհային ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովին», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարիբյան պետության ղեկավարը միջոցառմանը կմասնակցի որպես «77-ի խումբ + Չինաստան» միավորման նախագահ:

Ավելի վաղ Դիաս Կանելն իր եվրոպական շրջագայության ընթացքում այցելել է Իտալիա, Վատիկան և Սերբիա՝ հանդիպելով երկրների ղեկավարների, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում