Flynas ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից մեկնարկել է Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթերը:
Ինչպես«Արմենպրես»-ին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից, թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։