ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ևԹեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ
|
Մեկնում
|
Ժամ
|
Ժամանում
|
Ժամ
|
Օդանավ.
|
Հաճախականություն
|
G6 301
|
Երևան
|
11:30
|
Թեհրան
|
12:25
|
A320
|
երեքշաբթի, ուրբաթ
|
G6 302
|
Թեհրան
|
13:05
|
Երևան
|
15:20
|
A320
|
երեքշաբթի, ուրբաթ
|