Ադրբեջանում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ջրամբարի կառուցման դեմ բողոքող ակցիայի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյդուլու գյուղի բնակիչները բողոքում են հանքարդյունաբերական ձեռնարկությունում ջրամբարի կառուցման դեմ՝ նշելով, որ դա կվնասի թե՛ մարդու առողջությանը, թե՛ շրջակա միջավայրին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ է գրանցվել, որի ժամանակ ոստիկանը ցուցարար կնոջ ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել:

Ադրբեջանցի օգտատերերի պնդմամբ՝ ոստիկանությունը նաև մահակների կիրառմամբ ծեծի է ենթարկել ակցիայի մասնակիցներին, որի հետևանքով գրանցվել է 10-ից ավելի տուժած:

Հունիսի 21-ին ակցիայի վայր է ժամանել Գետաբեկի շրջանի ղեկավարը, ով վստահեցրել է, որ ակցիայի մասնակից կնոջ ուղղությամբ արցունքաբեր գազի կիրառման փաստի առթիվ կատարվում է համապատասխան քննություն, և ոստիկանի գործողություններին կտրվի իրավական գնահատական։

«Այս լիճն արդեն գոյություն ունի 11 տարի։ Մինչ օրս դժգոհություն չեք հայտնել, անցած տարիներին դա ոչ մեկի համար վտանգ չի ներկայացրել։ Սպասենք այս լճի հետ կապված փորձագետների կարծիքին։ Եթե ​​ձեր մտահոգությունը կապված է առողջությանը սպառնացող վտանգի հետ, ապա մենք այս հարցը կպահենք լուրջ վերահսկողության տակ։ Միանշանակ, չի կարող լինել այնպես, որ լիճը վնասի մարդկանց առողջությանը: Ես էլ եմ լճի մոտ ապրում։ Ի՞նչ եք կարծում՝ իմանալով, որ այնտեղ վտանգ կա, ես այնտեղ կապրեի՞» - ասել է Գետաբեկի շրջանի ղեկավար Օրխան Մուրսալովը:

Նշվում է, որ ի հակադրություն շրջանի ղեկավարի պնդումներին՝ գյուղացիները նշել են, որ վերջին տարիներին գյուղում քաղցկեղով հիվանդների թվի աճ է նկատվել:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս