Արգենտինայի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 100 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ ավելի քան 60 ոստիկան, Արգենտինայի հյուսիսի ԺուԺույի նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հունիսի 20-ին հայտնել է տարածաշրջանի կառավարությունը։

«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր դե Ժուժույ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցույց տվել 96 մարդու, այդ թվում՝ նահանգի ոստիկանության 66 աշխատակիցների», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Իշխանությունների տվյալներով՝ տուժածները բուժօգնության են դիմել կտրած վերքերով, աչքերի վնասվածքներով և կոտրվածքներով։

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նահանգի օրենսդիր ժողովի շենք, որպեսզի խանգարեն տարածաշրջանի նոր սահմանադրության ընդունման արարողությանը։ Փոփոխությունների հակառակորդները կարծում են, որ դրանք սահմանափակում են բնակիչների սոցիալական իրավունքները և բնիկ բնակչության իրավունքները:

Ինչպես հայտնում է La Nacion թերթը, ոստիկանները ռետինե փամփուշտներ են արձակել, իսկ ցուցարարները քարեր նետել իրավապահների ուղղությամբ: Բախումների ընթացքում տուժել են մի քանի լրագրողներ։ Փակված ճանապարհների պատճառով տարածաշրջանի վարչական կենտրոնի օդանավակայանն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել 58 մարդ։

Նահանգի նահանգապետ Խերարդո Մորալեսը բախումների պատասխանատվությունը բարդել է երկրի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի և փոխնախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների վրա։ Ֆեռնանդեսն իր հերթին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բողոքի «ուժային ճնշումը»:

Հայերեն English Français Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին