ԱԺ նախագահը և ԵԽ պատվիրակությունն անդրադարձել են պաշտպանության ոլորտում ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում հիշատակել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոտնձգությունների, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը, որոնք ամրագրվել են Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձեւերում ու զեկույցներում:

«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը եւ ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միությունև ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) դրույթների իրականացման հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Անդրադարձ է եղել Հայաստանին աջակցություն հատկացնելու խնդրանքով՝ Եվրոպական միության հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը:

Հայերեն English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան