Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին D ենթախմբում 2-րդն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին D ենթախմբում 2-րդն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 9 միավորով Թուրքիան է: 4 -ական միավոր ունեն Խորվաթիան և Ուելս և միավոր չունի Լատվիան:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին` արտագնա խաղում մրցելով Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ կկայանա նաև Խորվաթիա-Ուելս հանդիպումը: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ընտրանին Երևանում կմրցի Խորվաթիայի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում