Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանում հյուրընկալեց սլովենական «Ցելյե»-ին:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Հանդիպման 21-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, որի արդյունքում նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Սեսլարը ու առաջ մղեց «Ցելյե»-ին: Հանդիպման վերջնամասում «Արարատ-Արմենիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Դիպուկ տուգանային հարվածով աչքի ընկավ Արթուր Սերոբյանը: Երկրորդ կեսում արդեն հավասար պայքար էր ծավալվել դաշտում: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն, սակայն, կարողացավ իրացնել իր պահը ու առաջ անցնել հաշվի մեջ: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Կարլոս Ֆրանսան:


«Արարատ-Արմենիա»-«Ցելյե»` 2:1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Սլովենիայում: