Գյումրիում կայանալիք «Կանայք տվյալագիտության մեջ» գիտաժողովը կհամախմբի ոլորտի կին մասնագետներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունիսի 28-ին կկայանա «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառումը, որն այս տարի կանցկացվի «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը հնարավորություն է տալու մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարևորելով այն աշխատանքային և ստեղծագործական գործընթացում:

«Արհեստական բանականությունը մի նոր հեղափոխական իրականություն է բերել ամբողջ աշխարհում: Իր հետ համընթաց քայլելն այսօր կարևորագույն պայմաններից է բոլոր բնագավառներում: Արվեստում և թվային աշխարհում այն ընձեռում է ստեղծագործելու ֆանտաստիկ հնարավորություններ` անցում կատարելով դեպի նոր դարաշրջան:

Կին արվեստագետները հաճախ հատել են արվեստում ընդունելի համարվող սահմանները` ձևավորելով նոր մշակութային նորմեր: Հենց այստեղ էլ կարևորվում է արհեստական բանականության դերը` ստեղծագործական նոր հնարավորություններ բացահայտելու ճանապարհին»,- ասված է հայտարարությունում:

Միջոցառման ընթացքում կլինեն կին արվեստագետների` դասական, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրություններ, բանախոսություններ ու պանելային քննարկումներ, ինտերակտիվ սեմինարներ, ինչպես նաև ֆիլմարտադրության մեջ հաջողության հասած կին արվեստագետների ֆիլմերի ցուցադրություններ։

Գրանցվելու վերջնաժամկետը հունիսի 24-ն է։

«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու և կանանց կարողությունները հզորացնելու նպատակով:

Այս տարի Հայաստանում «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառումը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում եւ անցկացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՍայՀաբ Հայաստան կիբերանվտանգության նախաձեռնության եւ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնում» ծրագրի գործուն աջակցությամբ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում