Միջազգային

ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի hերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում։ Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը Մինսկ ժամանած ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ բանակցություններից հետո։

«(Խմբ.՝ Բելառուսի և Ղազախստանի) նախագահները հանդիպել են համեմատաբար վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերին, Աստանայում: Իսկ այս տարվա նոյեմբերին մենք սպասում ենք Ղազախստանի նախագահի մասնակցությունը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին», - ասել է Ալեյնիկը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում։

ՀԱՊԿ-ի բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։ ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը. վերջինս 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում