Հասարակական

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթը

2 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից տվել է Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, Երևան - Բարսելոնա - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բարսելոնայի Էլ Պրատ միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը դեպի Եվրոպա տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Սկզբում միայն Երևանից դեպի Լիոն, հետո արդեն դեպի այլ եվրոպական երկրներ։

Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:

Ընկերությունը նախատեսում է նաև ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ ավելացնելով չվերթ դեպի եվրոպական՝ Տիվատ քաղաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում