Միջազգային

Հնդկաստանի հյուսիսում շուրջ 100 մարդ է մահացել անոմալ տապի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում շուրջ 100 մարդ է մահացել անոմալ տապի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում առնվազն 96 մարդ է մահացել անոմալ տապի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ի հրապարակումը։

Հրատարակության տվյալներով՝ Ուտար Պրադեշի նահանգում առավելագույն 43 աստիճան տաքություն է գրանցվել հունիսի 18-ին, իսկ հունիսի 17-ին Բիհար նահանգում գրանցվել է 44,7 աստիճան։ Իրավիճակը խորացնում է 25 տոկոս խոնավությունը։

Տեղական իշխանությունները կոչ են անում բնակչությանը, հատկապես տարեցներին, ցերեկային ժամերին մնալ տանը:

Ուտար Պրադեշի Բալլիա շրջանում վերջին երեք օրում շոգից ի հայտ եկած առողջական խնդիրներով հիվանդանոց է դիմել 300 մարդ՝ հիմնականում տարեցներ:

Ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանը տարվա ամենաշոգ շրջանն է Հնդկաստանի մեծ մասում: Այնուհետև ջերմաստիճանը փոքր-ինչ նվազում է, երբ երկիր են գալիս սեզոնային մուսոնային անձրևները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում