Ինովացիա

Իլոն Մասկը վարձել է դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը վարձել է դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկն իր «SpaceX» ընկերությունում աշխատանքի է ընդունել 14-ամյա Քայրան Քվազիին՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ես կմիանամ մոլորակի ամենաթեժ ընկերությանը՝ որպես «Starlink» թիմի ծրագրային ապահովման ինժեներ»,- ասել է դեռահասը։

Քայրան Քվազին աշխատանքի կանցնի Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում: «SpaceX»-ի ապագա աշխատակիցը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11 տարեկանում։

Տղայի խոսքով՝ ինքը չի զգում, որ «ձեռքից բաց է թողնում իր մանկությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում