Միջազգային

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի Չինաստանում դեղամիջոցների մշակմանը

2 րոպեի ընթերցում

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի Չինաստանում դեղամիջոցների մշակմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հինգ տարվա ընթացքում 50 միլիոն դոլար կնվիրաբերի առողջապահության համար դեղամիջոցների մշակման Պեկինի գլոբալ ինստիտուտին (GHDDI): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Ըստ հիմնադրամի հաղորդագրության՝ այս միջոցները կուղղվեն ինֆեկցիոն հիվանդությունների (ներառյալ՝ տուբերկուլյոզը և մալարիան) դեմ դեղամիջոցների մշակման աջակցությանը, որոնցով վարակվում են այն երկրներում, որտեղ ապրում են ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող մարդիկ, ինչը կնպաստի գլոբալ առողջապահական իրադրության բարելավմանը։

GHDDI ոչ առևտրային հետազոտական ​​կազմակերպությունը 2016 թ.-ին համատեղ հիմնադրվել է Պեկինի կառավարության, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի և Ցինխուայի համալսարանի կողմից:

GHDDI-ին նույն չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերեն նաև Պեկինի իշխանությունները։ Ցինխուայի համալսարանը կշարունակի օգնություն ցուցաբերել կազմակերպությանը հետազոտական ​​հարթակներ կառուցելու, զարգացած ձեռքբերումների իրականացման և կադրերի պատրաստման գործում:

GHDDI-ի ղեկավար և Ցինխուայի համալսարանի պրոֆեսոր Դին Շենն ասել է, որ GHDDI-ն ձգտում է առողջապահության գլոբալ խնդիրները լուծել նոր դեղամիջոցների մշակումն արագացնելու ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում