Միջազգային

Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել:

Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա:

2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը՝ դիվերտիկուլիտի բուժման համար: Նա հաճախ տեղաշարժվում է սայլակով կամ ձեռնափայտի օգնությամբ, քանի որ ծնկի ցավեր ունի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում