Միջազգային

Պուտինը փոխել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Պուտինը փոխել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակել է Միխայիլ Եվդոկիմովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության հարթակում։

«Միխայիլ Նիկոլաևի Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան… Միխայիլ Նիկոլաևիչ Բոչարնիկովին ազատել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից», - նշված է հրամանագրերում:

Եվդոկիմովը ծնվել է 1959 թվականին, ՌԴ ԱԳՆ-ում աշխատում է 1981 թվականից։ Նրան շնորհվել է 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում։ 2011 թվականից նախարարությունում զբաղեցնում է ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում