Միջազգային

Սիրիայում ամերիկյան ուղղաթիռի վթարի պատճառով 20-ից ավելի ԱՄՆ զինվորական է տուժել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ամերիկյան ուղղաթիռի վթարի պատճառով 20-ից ավելի ԱՄՆ զինվորական է տուժել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով տուժել է 22 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությունը Twitter-ում:

«Հունիսի 11-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ 22 զինծառայողներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Զինծառայողները բուժում են ստանում. 10 մարդ տարհանվել է կենտրոնական հրամանատարությունից դուրս գտնվող ավելի մասնագիտացված հաստատություններ», - ասվում է հրապարակման մեջ։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ միջադեպի պատճառները հետաքննվում են: Միաժամանակ հաղորդվում է, որ «թշնամու կողմից կրակ չի բացվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում