Միջազգային

Բայդենի և Ստոլտենբերգի հանդիպումը տեղափոխվել է հունիսի 13

1 րոպեի ընթերցում

Բայդենի և Ստոլտենբերգի հանդիպումը տեղափոխվել է հունիսի 13

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, որը պետք է կայանար հունիսի 12-ին, հետաձգվել է: Այն տեղի կունենա հունիսի 13-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Սպիտակ տան ընդունելությունն ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների համար վերանշանակված են վաղը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տունը հանդիպման հետաձգման պատճառ չի ներկայացրել։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում