ՌԴ ՊՆ-ն առաջին պայմանագիրն է ստորագրել կամավորական «Ախմատ» խմբավորման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը կամավորների մասին հրամանով առաջին պայմանագիրը կնքել է «Ախմատ» ջոկատի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարությունը։

«Կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՌԴ պաշտպանության նախարարի հրամանի կատարման շրջանակներում պայմանագիր է կնքվել ՌԴ պաշտպանության նախարարության և «Ախմատ» կամավորական ջոկատի միջև, որը պատրաստվել է Հատուկ նշանակության ռուսական համալսարանի կողմից»,- հայտնել են նախարարությունից։

Պայմանագիրը սահմանում է ռազմական գործողությունների գոտում «Ախմատ»-ի կամավորական ստորաբաժանումների իրավական կարգավորումն ու գործունեությունը, ինչպես նաև պետության կողմից սահմանված սոցիալական պաշտպանության և աջակցության միջոցառումների տարածումը կամավորների և նրանց ընտանիքների վրա։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը հույս է հայտնել, որ հետագայում բոլոր կամավորական ջոկատները նման պայմանագրեր կստորագրեն:

Հունիսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է ստորագրել, որով սահմանվել է կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր կամավորական ջոկատները մինչև հուլիսի 1-ը պայմանագրեր կկնքեն ՊՆ-ի հետ։ Դա կբարձրացնի Զորքերի միացյալ խմբավորման կազմում կամավորական ջոկատների ներգրավման արդյունավետությունը:

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է