Միջուկային տերություններն ընդլայնել են միջուկային զենքերի թիվը. SIPRI-ն զեկույց է հրապարակել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման ֆոնին միջուկային տերությունները ավելի ու ավելի մեծ ներդրումներ են կատարում իրենց միջուկային զինանոցներում, իսկ օպերատիվ միջուկային զենքերի թիվը սկսել է աճել՝ ուժերի արդիականացման և ընդլայնման երկարաժամկետ ծրագրերի իրականացման արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Ինը միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա) և Իսրայելը, շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, իսկ որոշները 2022 թվականին տեղակայել են զենքի նոր համակարգեր՝ միջուկային լիցքերով կամ միջուկային զենք կրելու հնարավորությամբ:

2023 թվականի հունվարի գնահատումներով՝ 12 512 միջուկային մարտագլխիկներից մոտ 9576-ը պահվում էին ռազմական պահեստներում՝ հնարավոր օգտագործման համար, ինչը 86 միավորով ավելի է, քան 2022 թվականի հունվարին։ Այդ մարտագլխիկներից շուրջ 3844-ը տեղակայվել է հրթիռների ու ինքնաթիռների վրա, իսկ մոտ 2000-ը, որոնցից գրեթե բոլորը պատկանում են ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, գտնվել են բարձր մարտական ​​պատրաստության վիճակում. դա նշանակում է, որ դրանք տեղադրված են եղել հրթիռների վրա և պահվել են ավիաբազաներում, որտեղ կան միջուկային ռմբակոծիչներ:

Ըստ SIPRI-ի՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տիրապետում են միջուկային զենքի գրեթե 90%-ին։ Անցած տարում նրանց միջուկային զինանոցների չափը մնացել է համեմատաբար կայուն։ Բացի օգտագործման ենթակա մարտագլխիկներից, Ռուսաստանը և ԱՄՆ-ն յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ունի ավելի քան 1000 մարտագլխիկ, որոնք հանվել են սպառազինությունից և աստիճանաբար ապամոնտաժվում են:

SIPRI-ի գնահատումների համաձայն՝ Չինաստանի միջուկային զինանոցը 350 մարտագլխիկներից (2022 թվականի հունվարի դրությամբ) հասել է 410-ի (2023 թվականի հունվարի դրությամբ) և շարունակում է աճել։

Բրիտանիայի միջուկային զենքերի զինանոցը, կարծես, 2022 թ.-ին չի ավելացել, սակայն ակնկալվում է, որ այն ապագայում կավելանա՝ հաշվի առնելով 2021 թվականին բրիտանական կառավարության հայտարարությունը մարտագլխիկների քանակը 225 միավորից 260-ի հասցնելու մասին։

Ֆրանսիան շարունակել է աշխատանքը երրորդ սերնդի բալիստիկ հրթիռներով հագեցած միջուկային սուզանավ ստեղծելու և օդից արձակվող նոր թևավոր հրթիռ ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակել է գոյություն ունեցող համակարգերի վերանորոգումն ու արդիականացումը:

Հնդկաստանը և Պակիստանը նույնպես ընդլայնել են իրենց միջուկային զինանոցները 2022 թվականին և շարունակել են միջուկային նոր առաքման համակարգերի զարգացումը։

Զեկույցում նաև նշվում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է առաջնահերթություն տալ իր ռազմական միջուկային ծրագրին՝ որպես իր ազգային անվտանգության ռազմավարության առանցքային տարր: Իսկ Իսրայելը, որը հրապարակայնորեն չի ընդունում, որ միջուկային զենք ունի, նույնպես, ամենայն հավանականությամբ, արդիականացնում է իր միջուկային զինանոցը:

SIPRI-ի զեկույցում նշվում է նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմի պատճառով լուրջ հարված է հասցվել միջուկային դիվանագիտությանը՝ զինաթափման և միջուկային զինանոցների նկատմամբ վերահսկողության առումով։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա