ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունիսի 16-ին ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը՝ ջազային մեկնաբանությամբ։
Երեկոյին հանդես կգան Հայկ Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դավիթ Գյոդակյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։