Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից
1 րոպեի ընթերցում
![Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1112997.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բայրամյանը վնասվածք ստացել է հավաքի ընթացքում` մարզման ժամանակ: Նա արդեն իսկ հեռացել է ընտրանու ճամբարից և վերադարձել Դոնի Ռոստով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի և Լատվիայի դեմ հերթական խաղերին: Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը,հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը:ԼուկասՍելարայանը ևՆորբերտոԲրիասկոԲալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: