Սա աստղերի կողմից գրված եզրափակիչ էր. Պեպ Գվարդիոլա

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը համարում է աստղերի կողմից գրված նախախնամություն:

«Սա աստղերի կողմից գրված եզրափակիչ էր: Նրանք կարող էին խաղավարտին մոտ հավասարեցնել հաշիվը, և ամեն ինչ այլ ընթացք կստանար: Ուզում եմ շնորհավորել «Ինտեր»-ին նրանց ելույթի կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղային մամլո ասուլիսին ասաց Գվարդիոլան:

Կատալոնացի մասնագետի խոսքով՝ ինքն այժմ հասկանում է «Ինտեր»-ին, քանի որ նույն իրավիճակում էր իր թիմը երկու տարի առաջ:

«Նրանք երկրորդ լավագույնն են Եվրոպայում, և դա հրաշալի է»-ասաց նա:

Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ