Միջազգային

Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր սկզբունքների և չափորոշիչների ներդրման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին առաջարկել է մտածել կրթության ընդհանուր սկզբունքների և ստանդարտների ներդրման, գիտական ծրագրերի համակարգման, մասնագիտություններին ներկայացվող պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքերի ստեղծման շուրջ:

«Ընդգծեմ, դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ձեզ հետ միասին վերադառնանք խորհրդային կրթական համակարգին։ Մենք պարզապես պետք է հենվենք մեր կրթական համակարգի հիմքերի վրա, բայց նայենք առաջ, շարժվենք առաջ, վերցնենք աշխարհում եղած լավագույնը և ստեղծենք մերը», - ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում