Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի որոշումներ կայացնող մարմինը՝ Նախարարների կոմիտեն, Թուրքիային հորդորել է ազատ արձակել բանտարկված բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային և քուրդ քաղաքական գործիչներ Սելահաթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին: Կոմիտեն նաև հայտարարել է, որ կարող է սեպտեմբերին պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան չկատարի պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Balkan Insight պարբերականը՝ վկայակոչելով Նախարարների կաբինետի որոշումը:

Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ը: Ըստ որոշման՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում քննարկման համար պետք է նախապատրաստվի պատժամիջոցների «հնարավոր տարբերակները սահմանող փաստաթուղթ»։

Ըստ Balkan Insight-ի՝ միջոցառումները ներառում են Թուրքիայի հեռացումը Եվրոպայի խորհրդից:

Կոմիտեն ընդգծել է, որ Քավալայի կալանավորումը չունի որևէ ողջամիտ հիմք, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության նախկին համանախագահներ Դեմիրթաշին և Յուքսեքդաղին։

Քավալան, Դեմիրթաշը և Յուքսեքդաղը մի քանի տարի է՝ բանտում են՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց օգտին կայացված որոշումներին։ Թուրքիան մինչ այժմ մերժել է բոլոր որոշումները։

Թուրքիայի դատարանը Քավալային դատապարտել է ցմահ բանտարկության՝ 2013 թվականին Գեզի այգու բողոքի ցույցերը ֆինանսավորելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի համար։

Դեմիրթաշը և Յուքսեքդաղն ավելի քան վեց տարի բանտում են եղել ահաբեկչության հետ կապված ենթադրյալ կապերի պատճառով և ազատ չեն արձակվել՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի սահմանադրական դատարանի տարբեր որոշումներին:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ