Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան. POLITICO

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Չինաստան: Այցի մանրամասները դեռ հստակեցվում են Պետքարտուղարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO-ին հայտնել են նրա ժամանակացույցին ծանոթ աղբյուրները:

Այս այցը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Չինաստան 2018 թ.-ից ի վեր, երբ այնտեղ էր այցելել այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ըստ աղբյուրներից մեկի՝ Բլինքենը Պեկին կմեկնի Մերձավոր Արևելքից. այժմ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում է, որտեղ արդեն տարբեր հանդիպումներ է ունեցել:

Պետքարտուղարությունը և Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չեն մեկնաբանել Բլինքենի այցի մասին տեղեկությունները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվել էր օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները լարված են նաև Թայվանին ԱՄՆ-ի կողմից զենք տրամադրելու, կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումների պատճառով:

Պեկինը քանիցս մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի առաջարկը՝ հանդիպելու Չինաստանի պաշտպանության նախարար Լին Շանֆուի հետ:

Հայերեն English Français Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով