Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 6 մլն 670.1 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են կայքում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 298.7 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 985.9 հազար դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 971.9 հազար դոլարի:

Այս տարվա հունվար-ապրիլին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 10.6 տոկոսը՝ 708.4 հազար դոլար, ապա՝ Ճապոնիայից, Ճապոնիայից ստացված մարդասիրական օգնությունը՝ 656.5 հազար դոլարի, ընդհանուրի 9.8 տոկոսն է: Երրորդ տեղում Գերմանիան է, այս երկրից ստացված 621.7 հազար դոլարի մարդասիրական օգնությունը կազմում է ընդհանուրի 9.3 տոկոսը:

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են