Հասարակական

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

g1.jpg (571 KB)

Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որն ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։

g2.jpg (339 KB)

Կառուցապատման առաջին փուլում արդեն մեկնարկել են 63 բազմաբնակարան շենքի և 20 հա մակերեսով անտառ-պուրակի հիմնման աշխատանքները, որին ներգրավված են ավելի քան 2000 աշխատակից։

Ըստ պլանավորման՝ բնակելի միկրոշրջանի 1-ին փուլի ամբողջական հանձնումը կկատարվի 2025թ.-ի վերջին։

g3.jpg (725 KB)

g4.jpg (614 KB)

g5.jpg (592 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում