Միջազգային

ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները Մինսկում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությունը:

«Բացահայտվել են ռազմական և միգրացիոն ոլորտներում, ինչպես նաև տեղեկատվական տարածությունում համագործակցության ուղղությունները: Ընդգծվել է տարբեր մակարդակի ՀԱՊԿ-ի զորավարժությունների քանակն ավելացնելու, «Ապօրինի», «Ալիք» և «Պրոքսի» գործողություններն արդյունավետ իրականացնելու կարևորությունը», - նիստից հետո հայտնել է ՌԴ-ի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին, կազմակերպության հակաահաբեկչական ներուժի ամրապնդմանը։ ՌԴ ԱԽ-ում նշել են, որ խնդիրներ են դրվել՝ արգելափակելու քաղաքացիների հավաքագրման և ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար տարբեր վայրեր մեկնելու ուղիները։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիների անմիջական հարևանությամբ ահաբեկչության սպառնալիքների աճը՝ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրի իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվել», - հավելել են մամուլի ծառայությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում