ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի հետ քննարկել նրանց տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռոսատոմ» ընկերության տաղավարում պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհի ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի ՝ ատոմային էլեկտրակայանի ռուս-բելառուսական համատեղ նախագծի մասին։ Այդ ատոմային էլեկտրակայանը ունի երկու էներգաբլոկ՝ 1200 մեգավատ հզորությամբ։ Այս պահին բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը՝ փորձարկումներ է անցնում։

Միշուստինն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նախագծի ֆինանսավորման համակարգի վրա ՝ նշելով, որ բելառուսական ընկերությունները ֆինանսավորել են ընդամենը 40 տոկոսից մի փոքր ավել։

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այդ կապակցությամբ նշել է, որ նախագծերը իրականացվում են այնպես, ինչպես իրենք իրենց համար այն կանեին։

«Մենք պատասխանատու ենք ՌԴ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր ամենախիստ նորմերի համար ՝ որակի, արդյունավետության և անվտանգության համար»,- ասել է Լիխաչովը։

Փաշինյանն իր հերթին նկատել է, որ, ինչպես իրեն զեկուցում են, «Ռոսատոմ»-ն առաջարկում է միայն 1200 մեգավատ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր:

«Մենք կառուցում ենք և՛ 1000, և՛ 600, և՛ 400 մեգավատ հզորությամբ բլոկներ, բայց դրանք կլինեն առաջնային նախագծեր և մի փոքր ավելի թանկ», - պատասխանել է Լիխաչովը։

Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։

«Այսօրվա դրությամբ պետք է քննարկել գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել ։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», - ասել է ՌԴ վարչապետը ։

Միշուստինը «Ռոսատոմ»-ի ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրներից գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորությունների, որոնք կարող է կառուցել ընկերությունը։

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում