Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Բադախշանի նահանգում փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ պայթյուն է տեղի է ունեցել, որը 16 մարդու կյանք է խլել: Փոխնահանգապետն՝ ինքը, նույնպես զոհվել էր պայթյունից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են TOLOnews հեռուստաալիքի աղբյուրները։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն Ֆայզաբադ քաղաքի մզկիթում` փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ, որը պայթյունի զոհ էր դարձել հունիսի 6-ին։ Տեղական վարչակազմի ներկայացուցիչը, որին նշանակել են «Թալիբան» շարժման կողմնակիցները, հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է պայթյունի բուն փաստը, սակայն զոհերի մասին տեղեկություն չի հայտնել։

Աֆղանական Hasht-e Subh հրատարակության աղբյուրները հայտնում են նաև, որ միջադեպից հետո քաղաքում բռնկվել են զինված բախումներ, որոնք դեռ շարունակվում են։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ թալիբների դաշտային հրամանատարը։ Այս թիվը վերջնական չէ, քանի որ շտապօգնության մեքենաները շարունակում են բուժհաստատություն հասցնել մահացածների և վիրավորների։

Հունիսի 6-ին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշանի նահանգի փոխնահանգապետը սպանվել էր իրեն տանող ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Հարձակումն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։ Հարձակման հետևանքով զոհվել էր ևս մեկ մարդ, վիրավորվել՝ վեցը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ