Ներկայացվել են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» ծրագրի արդյունքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 7-ին կայացել է «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) բարձրաստիճան մեկնարկային միջոցառումը, որի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Ռոբերտ Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի ԵՏՀ-ին՝ Հայաստանի ազգային ինովացիոն համակարգի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

«Նորարարությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի ապագա հաջողությունների համար: Այն նպաստում է ոչ միայն երկարաժամկետ տնտեսական աճին, այլև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծմանը։

Հայաստանը, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի և այլ գործընկերների աջակցությամբ, նախատեսում է մշակել և իրականացնել կարողությունների զարգացման ծրագրեր՝ ուղղված նորարարության արդյունավետության բարձրացմանը: Վերջին տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA) և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն մի շարք նախաձեռնություններ են իրականացրել Հայաստանի ազգային ինովացիոն համակարգի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար (I4SDR)» հետազոտությանը՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն հիանալի հնարավորություն է ընձեռնում ազգային նորարարության համակարգի հիմնական դերակատարներին օգտվելու ուսումնասիրության արդյունքներից և օգտագործելու այն որպես օժանդակ գործիք քաղաքականության հետագա բարեփոխումների համար:

«Համակարգված ազգային ինովացիոն քաղաքականության միջոցով միայն կարող ենք խուսափել համընկնումներից, ձևավորել փոխգործակցություններ և արագացնել Հայաստանի նորարարության վրա հիմնված կայուն զարգացումը», - հավելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:

«Նորարարությունն իսկապես անկանխատեսելի է և ռիսկային, բայց այդ ռիսկերը նաև վարձատրման հնարավորություններ են ստեղծում: Մենք դա տեսնում ենք Հայաստանում ՏՀՏ ոլորտի զգալի աճի մեջ, որը վկայում է երկրի նորարարական ներուժի մասին»,- նշել է ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովան։

Նշվում է, որ այնուհետև տեղի է ունեցել «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) ծրագրի արդյունքների, հիմնական բացահայտումների և առաջարկությունների ներկայացում ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարության կողմից։ Հաջորդիվ ազգային և միջազգային գործընկերները քննարկել են I4SDR հիմնական բացահայտումներն ու առաջարկությունները և երկրի նորարարահեն զարգացման հեռանկարը:

«Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) ՄԱԿ-ի ԵՏՀ-ի առաջատար նախաձեռնությունն է, որի նպատակն է առաջարկել լուծումներ առկա մարտահրավերներին և աջակցել Հայաստանին տնտեսական զարգացման ճանապարհին: Ծրագիրը գնահատում է ինովացիոն քաղաքականության կառավարումը, գործընթացները և մեխանիզմները, ինչպես նաև տրամադրում նորարարության քաղաքականության առաջարկներ: Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտական գործընթացը, որը ներգրավել է հարյուրավոր շահառուների, նպաստելու է Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումների և կարողությունների զարգացման առաջիկա ջանքերին:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը