Միջազգային

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազում է

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ՆԳՆ-ն արձանագրել է հանրապետության մարզերում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների թվի զգալի նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության և ֆրանսիական «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) կենտրոնի տվյալները:

Մարսելում, իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, փողոց է դուրս եկել 4 հազար ցուցարար, մինչդեռ նախորդ ցույցին մասնակցել է 11 հազար մարդ: CGT-ի տվյալները, որոնք սովորաբար շատ ավելի բարձր են, քան իշխանություններինը, նույնպես ցույց են տալիս ցույցերի զգալի անկում:

Նիսում երթերն այս անգամ հավաքել են 6,5 հազար մարդ, մինչդեռ մայիսի 1-ին ցուցարարների թիվը հասնում էր 20 հազարի։ Ոստիկանության տվյալներով ՝ ցուցարարների թիվը հունիսի 6-ին ավելի ցածր է եղել՝ 1,7 հազար մարդ։

Իշխանությունները կանխատեսել էին 400-600 հազար ցուցարարներ, այդ թվում ՝ 40-70 հազարը Փարիզում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում