ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են այս ամսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-տաջիկական (Սլավոնական) համալսարանում:

«Հենց այս ամիս՝ մի ​​քանի օր անց, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը, որի վրա երկար ժամանակ աշխատանք է տարվել: Դա է՛լ ավելի առաջ կտանի Համագործակցությունում առևտրի ազատականացումը», - փոխանցում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները շարունակում են խորանալ։

«Այդ նախագիծն իրականում ապացուցել է իր պահանջվածությունն ու կայունությունը, դրա շրջանակներում փոխգործակցության դրական արդյունքները, ամենից առաջ փոխադարձ ապրանքաշրջանառության նկատելի աճը դրա վառ վկայությունն են: Այսօր ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկան ունի ավելի քան 180 միլիոն սպառող, ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», - ասել է նախարարը։

Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, մեծ ուշադրություն է նվիրում երրորդ երկրների և միջազգային այն կառույցների հետ երկխոսության զարգացմանը, որոնք շահագրգռություն են ցուցաբերում դրա նկատմամբ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան