ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են անձնակազմի 250 անդամի:

«Հունիսի 4-ի առավոտից հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Հարավկովկասյան ուղղությամբ՝ ռազմաճակատի հինգ հատվածներում՝ մարտի մեջ մտցնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական պահուստների 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները՝ այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, գործի է դրվել հակառակորդի վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ… Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր պաշտպանությունը, իրենց կարծիքով, ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը, հաջողություն չի ունեցել», - հայտնել է Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «Արևելյան» զորքերի խմբավորման հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 250 անձնակազմի անդամ, 16 տանկ, 3 հետևակի մարտական ​​մեքենա և 21 զրահամեքենա։

Կոնաշենկովը նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջապահ հրամանատարական կետերից մեկում է գտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Վերջին շաբաթներին Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտոնյաները շատ են քննարկում Կիևի մոտալուտ հակահարձակումը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում հակահարձակում սկսելու մասին չի հաղորդվում, սակայն նշվում է երկրի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ