Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։

Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ է: Բայդենը սայթաքել էր, երբ բեմի վրա տեղաշարժվելիս նրա ոտքը դիպել էր հեռահուշարարները (суфлёр) պահող ավազի պարկերից մեկին:

BBC-ն նշում է, որ քննադատները բազմիցս ասել են, որ Բայդենը տարիքի պատճառով չպետք է առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների համար: Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացի քվեարկողների մեծ մասը մտահոգություններ ունի նրա տարիքի առնչությամբ: Հաղթելու դեպքում Բայդենը երկրորդ 4-ամյա նախագահական ժամկետը կսկսի 82 տարեկանում:

Հայերեն English Français Русский

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA