Միջազգային

Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության հարցերում չպետք է կախված լինի ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան  անվտանգության հարցերում չպետք է կախված լինի ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է Բրատիսլավայում Globsec անվտանգության ֆորումի նստաշրջանի իր ելույթում։

«Այսօր մենք պետք է ուրախանանք, որ ԱՄՆ վարչակազմը աջակցում է մեզ և նույնքան ջանքեր է գործադրել (Ուկրաինային աջակցելու համար), որքան և եվրոպացիները, ինչը բարձրացնում է մեր ընդհանուր հեղինակությունը։ Բայց արդյոք այս վարչակազմը միշտ այդպիսին կլինի: Մենք չենք կարող դա ասել, մենք չենք կարող մեր հավաքական անվտանգության հարցերը թողնել առաջիկա տարիներին Ամերիկայի քաղաքացիների ընտրությանը»,- ասել Է Մակրոնը։

Նա նշել է, որ խոսքը ՆԱՏՕ-ն «ֆրանկո-գերմանական համատիրությամբ» փոխարինելու մասին չէ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում