Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ երեխային է սպասում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս տեղեկությունը հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ «Կնքահայրը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ իր 29-ամյա ընկերուհին՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահը, ութ ամսական հղի է։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պաչինոն և Ալֆալլահը միասին են Covid-19-ի համավարակից ի վեր։

Պաչինոն արդեն երեք երեխա ունի՝ երկուսը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից, մեկը՝ դերասանական վարպետ Յան Տարանտից։

Ավելի քան հինգ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Ալ Պաչինոն նկարահանվել է «Իռլանդացին», «Կնքահայրը», «Սպիով դեմքը» և այլ ֆիլմերում: Իսկ «Կնոջ բույրը» ֆիլմում կատարած դերի համար Պաչինոն արժանացել է «Օսկարի»:

Նուր Ալֆալլահն աշխատում է կինոարդյունաբերության ոլորտում և այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր է, ինչպիսիք են «Բիլի Նայթը», «Փոքր մահը» և «Բրոսա Նոստրան»:

2017 թ.-ին նա հանդիպում էր երաժիշտ Միք Ջագերի հետ։

«Կնքահայրը» ֆիլմի 2-րդ մասում Ալ Պաչինոյի հետ խաղացած աշխարհահռչակ դերասան 79-ամյա Ռոբերտ դե Նիրոն վերջերս հայտարարեց, որ ծնվել է իր յոթերորդ երեխան:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին