Միջազգային

Ռուսական կողմից հայտնել են ՌԴ-ի տարածքում ԱԹՍ-ներով մի շարք հարվածների և ԼԺՀ-ի գնդակոծության մասին. կան զոհեր և վիրավորներ

3 րոպեի ընթերցում

Ռուսական կողմից հայտնել են ՌԴ-ի տարածքում ԱԹՍ-ներով մի շարք հարվածների և ԼԺՀ-ի գնդակոծության մասին. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կարպատի բնակավայրում թռչնաֆաբրիկայի գնդակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, 24 մարդ՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում» ԼԺՀ-ի ներկայացուցչությունը:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

РИА Новости գործակալությունը, վկայակոչելով «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի» տարածած տեղեկությունը, հաղորդում է, որ գնդակոծությունն իրականացվել է HIMARS համակարգերից:

Իր հերթին ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ գիշերը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Շեբեկինո բնակավայրը: 4 մարդ վիրավորվել է: Ըստ Գլադկովի՝ «Գրադ» համակարգից արձակված արկերի պատճառով վնասվել են 8 բազմաբնակարան շենք, 4 մասնավոր շենք, դպրոցի շենքը և 2 վարչական շենք, ինչպես նաև մեքենաներ: Մեկ խանութ ամբողջովին այրվել է:

«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դուրս բերել երեխաներին: Այսօր առաջին երեք հարյուր երեխաներին կուղարկենք Վորոնեժ», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

ТАСС գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարք է ընկել: Տուժածներ չկան:

Նաև հաղորդվում է, որ Կրասնոդարից ոչ հեռու գտնվող Նեֆտեկաչկա բնակավայրի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հնարավոր հարվածի պատճառով: Ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի՝ հրդեհը մարվել է, տուժածներ չկան:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ թիկունքում գտնվող ուկրաինական քաղաքներին գիշերը զանգվածային հարվածներ չեն հասցվել:

Մայիսի 30-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա 8 ԱԹՍ էր արձակվել: Այդ հարձակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում ավելի շատ ՀՕՊ համակարգեր կտեղադրվեն: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»: Ուկրաինայի իշխանությունները հերքել են իրենց առնչությունը հարձակմանը:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում