Միջազգային

Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ըստ Փհենյանի՝ «Չոլլիմա-1» հրթիռը, որն արբանյակը պետք է հասցներ ուղեծիր, ընկել է Դեղին ծովը հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառով:

Հաղորդագրությունում նշվում է, որ «շարժիչի նոր համակարգի հուսալիությունն ու կայունությունը ցածր» էր, իսկ օգտագործվող վառելիքը՝ «անկայուն», ինչը հանգեցրել է առաքելության ձախողմանը:

Հյուսիսային Կորեայի Տիեզերական զարգացման ազգային գործակալությունը հայտարարել է, որ «հրատապ կերպով» կհետաքննի ձախողումը և նոր փորձարկումից հետո կիրականացնի ևս մեկ արձակում:

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր էարձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում