ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հունիսի 1-ին զինված ուժերում սկսվում է ամառային ուսումնական շրջանը... Մեծ ուշադրություն է նվիրվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին, «ՍՄՈԱ պլյուս»-ի (խմբ.՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների կատարումը թույլ կտա ապահովել բանակի և նավատորմի պատրաստվածության պահանջվող մակարդակը, ազգային շահերի պաշտպանության և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին արդյունավետ արձագանքման խնդիրների կատարումը:

Հայերեն Русский

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին